Բաժիններ՝

Կիբեռանվտանգության նորագույն լուծումներն ու գործիքները՝ Softline Armenia-ի կազմակերպած գիտաժողովում

ՀՀ պաշտպանության նախարարության և «ՀայԹեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ Softline Armenia ընկերությունը կազմակերպել էր կիբեռանվտանգության խնդիրներին նվիրված գիտաժողով: Գիտաժողովի կազմակերպիչները նշում են, որ գիտաժողովը նպատակ ունի հնարավորություն ընձեռել ոլորտի մասնագետներին ծանոթանալ միջազգային լավագույն փորձին և տեղեկացված լինել կիբեռանվտանգության ժամանակակից լուծումներին ու մոտեցումներին։

Softline Armenia ընկերության տնօրեն Սարգիս Հարությունյանը նշում է, որ Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ գիտաժողովին է հրավիրվել նաև Checkpoint Software ընկերությունը: «Checkpoint Software-ը աշխարհում ինֆորմացիոն անվտանգության և կիբեռանվտանգության առաջատարներից մեկն է: Հրավիրել ենք նրանց՝ ներկայացնելու ինֆորմացիոն անվտանգության և կիբեռանվտանգության նորագույն լուծումները, իրենց փորձը»:

Ըստ Սարգիս Հարությունյանի՝ գիտաժողովում մասնակիցները կարող են ծանոթանալ, թե աշխարհում ինչ գործիքներ կան պաշտպանվելու համար, ինչը կարող ենք օգտագործել մենք թե՛ պետական և թե՛ ոչ պետական մարմիններում անվտանգությունն ապահովելու համար:

Սարգիս Հարությունյանի խոսքով՝ նախատեսվում են մի շարք նախաձեռնություններ տարբեր կազմակերպությունների հետ՝ թե՛ պետական և թե՛ ոչ պետական: Խոսելով Softline Armenia-ի մասին՝ Սարգիս Հարությունյանը նշում է, որ իրենք միշտ ակտիվ են և աշխատում են ոչ միայն կիբեռանվտանգության ոլորտում, այլ առհասարակ IT ոլորտում: «Softline Armenia-ի նախաձեռնությամբ Հայաստանում հիմնադրվել է այլ արտադրողի լաբորատորիա, որտեղ ուսուցանում են մասնագետներ IT անվտանգության ոլորտի այլ ընկերություններից և ոչ միայն Checkpoint Software-ից: Ինֆորմատիկայի քոլեջում կա այսօր լաբորատորիա, որտեղ ուսուցանում են կիբեռավտանգության նորագույն լուծումները: Մենք հետամուտ ենք լինելու և փորձելու ենք առաջարկել նման լուծումներ նաև Հայաստանում, քանի որ անվտանգությունը բոլորիս աշխատանքն է՝ սկսած անհատական անվտանգությունը՝ մինչև պետական համակարգի անվտանգությունը»,- նշում է Սարգիս Հարությունյանը:

Գիտաժողովի ընթացում իր արտադրանքի և փորձի մասին է կիսվել Checkpoint Software ընկերությունը: Այս ընկերությունը հիմնադրվել է 1993 թ. և առաջինն է ՏՏ անվտանգության ոլորտում կիրառել FireWall-1, ինչպես նաև սեփական արտադրության State ful inspection համակարգերը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս