Ադրբեջանը հայտնում է զրահահար մահապարտ ԱԹՍ-ի նախագծման փուլի մեկնարկի մասին. razm.info
razm.info. Ապրիլի 10-ին Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը երկրի ղեկավար Իլհամ Ալիևին զեկուցել է, որ «Ադրբեջանում մեկնարկել են կումուլյատիվ մարտական մասով անօդաչու թռչող սարքի՝ «Զարբա ԿՀ»-ի (Zərbə KH) նախագծման աշխատանքները»: Նշված ԱԹՍ-ի վերաբերյալ այլ մանրամասներ չեն տրամադրվում:
Այս մասին հայտնում է ադրբեջանական պետական «Ազերթաջ» լրատվական գործակալությունը:
«Ադրբեջանում նախագծվող» ԱԹՍ-ները իրականում իսրայելական արտադրության են: Նմանապես «Զարբա» դասի անօդաչուները Իրսայելական Aeronautics Defense Systems ընկերության արտադրության «Օրբիտեր» դասի անօդաչուների՝ Ադրբեջանում հավաքվող տարբերակներն են:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում։