Կրեմլն ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացում է արձանագրել Թրամփի օրոք
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ռուսամերիկյան հարաբերություններում վստահության աշխատանքային մակարդակն, առանձնապես ռազմական ոլորտում, Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք չի լավացել, այլ ավելի շուտ դեգրադացիայի է ենթարկվել, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
«Կարելի է ասել, որ վստահության մակարդակն աշխատանքային մակարդակում, առանձնապես ռազմական մակարդակում, չի լավացել, այլ ավելի շուտ դեգրադացիայի է ենթարկվել»,-ասել է Պուտինը «ՄԻՐ» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե կարելի է արդյոք ասել, որ Թրամփի օրոք ռուսամերիկյան հարաբերություններն ավելի են վատացել, քան նախորդ նախագահի օրոք: