Բաժիններ՝

Ամերիկացիների մեծամասնությունը հավանություն է տալիս Սիրիայի ռազմաբազային ԱՄՆ­-ի հրթիռահարվածին

Ամերիկացիների մեծամասնությունը հավանություն է տալիս Սիրիայի Հոմսի նահանգի ռազմական օդակայանին հարված հասցնելու ԱՄՆ­-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը: Հարցման արդյունքները, որոնք հրապարակել է CBS հեռուստաընկերությունը, վկայում են նաեւ այն մասին, որ այդ քայլը նպաստել է պետության ղեկավարի վարկանիշի բարձրացման։

Ուսումնասիրության տվյալներով՝ ամերիկացիների 57 տոկոսը պաշտպանում է Սիրիայի ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելը: Միեւնույն ժամանակ ԱՄՆ-­ի քաղաքացիների միայն 18 տոկոսն է հայտարարել, որ հարկավոր է ցամաքային զորքեր ուղարկել Սիրիա: Բացի այդ, հարցման մասնակիցների 70 տոկոսն այն կարծիքն է հայտնել, որ նման որոշումներ ընդունելու համար անհրաժեշտ է ստանալ Կոնգրեսի հավանությունը:

CBS-­ն նշում է, որ ամերիկացիներն այդ գործողությունը մասամբ պաշտպանում են այն պատճառով, որ անբարոյություն են համարում քիմիական զենքի օգտագործումը:

Հարցման արդյունքների համաձայն, ԱՄՆ-­ի հարվածներից հետո Թրամփի հավանության վարկանիշն աճել է մինչեւ 43 տոկոս: Հարցմանը, որն անցկացվել է ապրիլի 7­-ից 9-­ը, մասնակցել է ավելի քան հազար մարդ: Դրա արդյունքներն ամփոփելիս թույլատրելի
անճշտությունը կազմել է 4 տոկոս, հաղորդել էՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս