«Կոմիտասի ոգին ապրում է այս կառույցում». Ատոմ Էգոյանն այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
Աշխարհահռչակ կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն ապրիլի 7-ին այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ:
Ինչպես հաղորդում է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հասարակայնության հետ կապերի բաժինը, շրջայցի ընթացքում անվանի կինոռեժիսորը ծանոթացել է Կոմիտասի ստեղծագործական կյանքի ուշագրավ դրվագներին, անձնական իրերին: Ատոմ Էգոյանը շրջել է նաև թանգարանի ժամանակավոր ցուցասրահում, որտեղ նույն օրը բացվել է «Հնչյուն և լռություն. Երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ժամանակավոր ցուցադրությունը:
Շրջայցի ավարտին Ատոմ Էգոյանը նաև գրառում է կատարել թանգարան-ինստիտուտի հուշամատյանում. «Իրավամբ տպավորիչ շրջայց էր: Կոմիտասի ոգին ապրում է այս կառույցում. շնորհակալություն»: