Բաժիններ՝

Գերմանիայի զինուժը չի մասնակցի Սիրիայում ԱՄՆ հնարավոր նոր հարվածներին

Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերը (Բունդեսվեր) չեն մասնակցի Սիրիայի կառավարական բանակի դիրքերին Միացյալ Նահանգների հնարավոր նոր հարվածներին: Աս մասին SWR ռադիոկայանի եթերում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

Նա ընդգծել է, որ Բունդեսվերի առաջ դրված է հստակ նպատակ` արևմտյան կոալիցիայի շրջանակում հետախուզություն իրականացնել ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման դեմ: «Ես ընդգծում եմ` ընդդեմ ԻՊ­-ի: Սա բացարձակապես հասկանալի մանդատ է, և մենք գործելու ենք դրա շրջանակում»,­-ասել է նա: Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ընդգծել է, որ այս խնդիրը որևէ կապ չունի Սիրիայում քիմիական զենքի կիրառման և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի գործունեության հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս