 
                        Սիրիայում ռուսական ռազմական օբյեկտները պաշտպանված են օդային հարձակումներից. ՌԴ ՊՆ
 
                                    Սիրիայում ռուսական ռազմական օբյեկտները պաշտպանված են հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ժամանակակից համակարգերով: Այս մասին «Эхо Москвы» ռադիոկայանին ասել է ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալլեյտենանտ Վիկտոր Գումեննիյը:
«Այս երկու տարիների ընթացքում գերագույն գլխավոր հրամանատարի և պաշտպանության նախարարի որոշմամբ մենք ստեղծել ենք Սիրիայում երկու խմբավորում: Այսօր պաշտպանված են Հմեյմիմում մեր բազայի օբյեկտները, ինչպես նաև Տարտուսում նավատորմի օբյեկտները: Այդպիսով մենք ապահովել ենք մեր օդատիեզերական ուժերի աշխատանքը»,-նշել է նա:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        