«Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցները երեխայի տակդիրի միջից սպիտակ փոշենման զանգված են հայտնաբերել
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/QKV_LOGO_640x420.jpg)
Ապրիլի 5-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Վ. Կ.-ին քաղաքացուհի Մ. Բ.-ի հետ կարճատև տեսակցության այցելած երեխայի տակդիրի միջից հայտնաբերել են 11,6 գրամ սպիտակ փոշենման զանգված: Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը։
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: