Բաժիններ՝

Մոնակոյի տարածքը կընդլայնեն ծովի հաշվին

Մոնակոյի Իշխանապետության տարածքը 6 հեկտարով կմեծացվի ծովի ցամաքեցման նոր ծրագրի հաշվին: Այդ մասին հայտնել է Մոնակոյի Զբոսաշրջության եւ կոնգրեսների վարչության նախագահ Գիյոմ Ռոզը:

«Նախագծի իրագործումն սկսվել է երեք ամիս առաջ: Ջրից նվաճված տարածքում կկառուցվեն շքեղ բնակարաններ, ինչպես նաեւ կգցվի այգի, որը կփոխի Մոնտե Կառլոյի պատկերը ծովի կողմից դիտելիս: Շինարարության ավարտը պլանավորված է 20-25 թվականին»,-պատմել է նա:

Ռոզը հավելել է, որ նոր էկո­թաղամասը կներառի բնակելի տներ եւ գրասենյակներ, կայանատեղի, ներքին նավահանգիստ, զբոսայգի եւ առափնյա փողոց: Նոր մակերեսները թույլ կտան մեծացնել իշխանապետության «Գրիմալդի­ֆորում» մշակութա­ցուցահանդեսային կենտրոնի տարածքը:

Մոնակոյի Իշխանապետությունը թզուկ պետություն է Միջերկրական ծովի ափին: Սահմանակից է Ֆրանսիային: Տարածությունը կազում է ընդամենը 2 քառակուսի կիլոմետր (կամ 200 հեկտար), ափի գիծը 4 կիլոմետր է, բնակչությունը՝ 37 հազար:

Ծովի ցամաքեցման առաջին նախագիծը Մոնակոյում իրագործվել է տակավին անցյալ դարի 60-ական թվականներին: Վերջին տարիներին ծովի ցամաքեցման հաշվին իշխանապետության տարածքն ավելացել է 40 հեկտարով, հաղորդել է «Ինտերֆաքս»­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս