Կանցկացվի՞ ընտրությունների երկրորդ փուլ. Պարզաբանում է Տիգրան Մուկուչյանը

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե որ դեպքում կարող է անցկացվել ընտրությունների երկրորդ փուլ։

«Երկրորդ փուլ անցկացվում է այն դեպքում, երբ մանդատների բաշխմանը մասնակցող կուսակցություններից որևէ մեկը չի ստացել 50 տոկոսից ավելի մանդատներ, և չի ձևավորվում կոալիցիա։ Այդ դեպքում օրենսգիրքը նախատեսում է ընտրությունների երկրորդ փուլի անցկացում»,- ասաց ԿԸՀ նախագահը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս