Բաժիններ՝

Ժամը 18:00-­ի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում ԱԺ ընտրություններին մասնակցել է 1354 մարդ

Քրեակատարողական հիմնարկներում ժամը 18:00-­ի դրությամբ Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 1483 ընտրողից մասնակցել է 1354­-ը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կազմ­ վերլուծական և միջազգային համագործակցության բաժնի պետ Հայկ Քոչինյանը:

«Քրեակատարողական հիմնարկներում քվեարկությունը դեռ շարունակվում է»,­ -նշեց Քոչինյանը:

Նա հավելեց, որ քրեակատարողական ծառայությունում ստեղծվել է աշխատանքային խումբ` քրեակատարողական հիմնարկներում քվեարկության գործընթացը կորրդինացնելու ու համակարգելու համար: 2016թ փետրվարի 15­-ին և 16-­ին քրեակատարողական հիմնարկների պետերի հրամաններով բոլոր հիմնարկներում կազմավորվել են տեղամասային կենտրոններ:

Քվեարկության օրվանից 10 օր, 5 օր և 3 օր առաջ սահմանված կարգով Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել քրեակատարողական հիմնարկներում քվեարկության իրավունք ունեցող անձանց թվի վերաբերյալ տեղեկություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս