«Այսօր շանսեր գնահատելու ժամանակը չէ, այսօր քվեներ ստանալու ժամանակն է». Սերժ Սարգսյան

Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում տեղակայված 9/18 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ կարճ զրույցում ասաց, որ քվեարկելիս մտածեց, որ խաղաղությունից թանկ բան չկա։

«Ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր սահմաններին հանդարտություն լինի և դրանք լինեն անձեռնմխելի»,- ընդգծեց Սարգսյանը։ Հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀԿ հաղթանակի շանսերը, ՀՀ նախագահը պատասխանեց, որ այսօր շանսեր գնահատելու ժամանակը չէ։ «Այսօր քվեներ ստանալու ժամանակն է»,-շեշտեց Սերժ Սարգսյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս