Եվրամիությունը որոշել է հրաժարվել «Հյուսիսային հոսք-2»-ին խանգարելու փորձերից
Եվրամիությունը հրաժարվում 1 «Հյուսիսային հոսք-2»-ի խողովակաշարի շինարարությանը խանգարելու փորձերից եւ առաջարկում է Մոսկվայի հետ բանակցություններ վարել այս հարցի շուրջ: Այդ մասի հայտնել է The Wall Street Journal-ը:
Եթե ավելի վաղ, գտնվելով մի շարք պետությունների, մասնավորապես, Լեհաստանի ճնշման ներքո, ԵՄ-ի իշխանությունները փորձում էին կասեցնել նախագծի իրագործումը, ապա այժմ, գրում է հրատարակությունը, Բրյուսելն առաջարկում է Մոսկվայի հետ բանակցություններ վարել եւ ցրել առանձին երկրների երկյուղները «Հյուսիսային հոսք-2»-ի անվտանգության հարցում:
Մարտի 30-ին Reuters-ը, վկայակոչելով Politiken դանիական թերթը, հայտնել է, որ Եվրահանձնաժողովը փաստաթուղթ է ուղարկել ԵՄ-ի անդամներին, որում առաջարկել է գազի խողովակաշարի կառուցման նախագիծը քննարկել իրավական դաշտում եւ բանակցություններ սկսել աշխատանքների համաձայնեցման շուրջ:
«Մեզ «Հյուսիսային հոսք-2»ը դուր չի գալիս քաղաքական առումով: Բայց Եվրահանձնաժողովը դրան խոչընդոտելու իրավաբանական հիմքեր
չունի»,-հրատարակությունը մեջբերել է ԵՀ-ի ներկայացուցիչ Աննա-Քայսա Իտկոնենի խոսքը: