Բաժիններ՝

SpaceX­-ը պատմության մեջ առաջին անգամ Falcon 9­-ն արձակել է օգտագործված աստիճանով

SpaceX ընկերությունն իրականացրել է Falcon 9-­ի արաձակումը, որի առաջին աստիճանն արդեն ուղեւորվել էր տիեզերք, տեղեկացնում է The Verge-­ին: Ծանր տանող հրթիռը՝ SES-10 բազմանպատային հեռահաղորդակցական արբանյակով, մեկնարկել է Քանավերալի հրվանդանից (Ֆլորիդայի նահանգ):

Հրթիռը մեկնարկել է մարտի 30­-ին ժամը 18:27­-ին (Երեւանի ժամանակով մարտի 31­-ի 02:27­-ին), հաղորդել է Reuters­-ը: Ինը րոպե անց առաջին աստիճանը հաջողությամբ վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում գտնվող հարթակին:

SpaceX­-ի հիմնադիր Իլոն Մասքը Falcon 9­-ի հաջող արձակումը գնահատել է «հեղաշրջում տիեզերական թռիչքների բնագավառում»: «Դա նշանակում է, որ կարելի է կրկնակի օգտագործել արագարարի առաջին աստիճանը՝ տանող հրթիռի ամենաթանկ մասը»,­-ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս