«Ես երջանիկ եմ Լոնդոնում և ուզում եմ պաշտպանել ամբիցիոզ թիմի գույները». Ալեքսիս Սանչես
Խոսքը հաստա՞տ «Արսենալի» մասին է:
«Արսենալի» հարձակվողը պատմել է Անգլիայի մայրաքաղաքում մնալու ցանկության մասին: Ըստ չիլիացու խոսքերի՝ նրան ամեն ինչ բավարարում է, և ամռանը նա ոչ մի տեղ չի գնա:
«Ես երջանիկ եմ Լոնդոնում և հուսով եմ, որ կլինեմ «Արսենալում» մինչև պայմանագրիս ավարտը: Ուզում եմ խաղալ այս քաղաքում և տիտղոսներ նվաճել: Ուզում եմ խաղալ ամբիցիոզ թիմի կազմում: Ես 28 տարեկան եմ, և ինձ դեռ շատ բան է սպասվում»,- հայտարարել է Սանչեսը Metro-ի հետ զրույցում:
Սանչեսի պայմանագիրն «Արսենալի» հետ գործում է մինչև 2018թ. ամառը:
ԱՊԼ-ի 2016-17թթ. մրցաշրջանում անցկացրած 27 խաղերում 28-ամյա հարձակվողը դարձել է 18 գոլի և 10 ասիստի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը