Զախարովան տեղեկություն չունի Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը տեղեկություն չունի Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպման վերաբերյալ: Աս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Այս պահին ես տեղեկություն չունեմ Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման վերաբերյալ: Եթե նման տեղեկություն լինի, ես կփոխանցեմ ձեզ այն»,- հայտարարել է Զախարովան: