![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարները մայիսի 26-ին կհանդիպեն Կազանում
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/aph_640x420.jpg)
ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարները մայիսի 26-ին կհանդիպեն Կազանում, իսկ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը սեպտեմբերին կկայանա Մոսկվայում: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը նշանակված է մայիսի 26-ին Կազանում, իսկ ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի նիստը ծրագրված է 2017 թվականի սեպտեմբերին Մոսկվայում»,-ասել է նա եւ հավելել, որ «Համագործակցությունը կարեւոր միավորիչ դեր է խաղում»,-հաղորդել է ՏԱՍՍ-ը։