Բաժիններ՝

Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց Վլադիմիր Գասպարյանին

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ միջպետական և հանրապետական ճանապարհների և հարակից տարածքների կանոնակարգման խնդրին:

«Միջպետական և հանրապետական նշակության բոլոր ճանապարհների անվտանգությաունը կարոևր է ոչ միայն մեր համաքաղաքացիների անվտանգության ապահովման համար, այլ նաև կրում է ռազմավարական նշանակություն»,- ասաց վարչապետը:

Ըստ նրա` մարզային այցելությունների ժամանակ արձանագրել են դրանց ոչ բարվոք վիճակը, հարակից տարածքներում կան շինություններ, որոնք խոչընդոտում են երթևեկության անվտանգության ապահովմանը , ինչպես նաև կան ոչ պատշաճ ճանապարհային նշաններ: Վարչապետը տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել միջպետական ճանապարհների փաստացի վիճակը և առաջարկություն ներկայացնել դրանց վերակագնման առաջնահերթության և ժամկետների վերաբերյալ, մարզպետներին հանձնարարեց նույն խնդիրն ուսումնասիրել միջհամայնքային ճանապարհների համար և ներկայացնել առաջարկություններ վերականգնման համար.

«Բայց այս հանձնարարությունը տրանսպորտի և կապի նախարարը պետք է հետո նորից իր միջով անցկացնի»:

Կ.Կարապետյանը տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, տարածքային  կառավարան և զարգացման նախարարներին, պետգույքի վարչության պետին և քաղաքաշինարակական կոմիտեի նախագահին հանձարարեց երկամսյա ժամկետում ուսումնասիրել բոլոր ճանապարհների հարակից տարածքներում գտնվող շինությունների օրինականությունը և խոչընդոտ ներկայացնող շինությունների վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ:

Ոստիկանապետին Կարապետյանը հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել ճանապարհային նշանների օրինականությունը և հնարավոր խնդիրները վերացնելու ուղղությամբ ներկայացնել առաջակություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս