Բաժիններ՝

Բրիտանացիների կեսը երջանիկ է Brexit­-ի մեկնարկի համար

Բրիտանացիների կեսը երջանիկ է Brexit-­ի ընթացակարգի սկսվելու համար: Այդ մասին վկայում են Sky News հեռուստաալիքի կողմից մարտի 29-­ին անցկացված հարցման տվյալները:

«Մեր այսօրվա հարցումը ցույց տվեց, որ յուրաքանչյուր երկրորդը երջանիկ է Լիսաբոնի պայմանագրի 50-­րդ հոդվածի դրույթների իրագործումն սկսելու առթիվ այն դեպքում, երբ միայն 36 տոկոսն է տխրություն ապրում ԵՄ-­ից երկրի դուրս գալու կապակցությամբ: 14 տոկոսը չի կարողացել պատասխանել, թե ինչ է զգում»,­-նշում է հեռուստաալիքը:

Ընդսմին Sky News-­ն արձանագրում է, որ հարցվածների միայն փոքր մասն է «զղջում» անկախության հանրաքվեի որոշման համար, որը կայացել է անցած ամռանը:

Այն ժամանակ ԵՄ-­ից դուրս գալու օգտին քվեարկեց քաղաքացիների 52 տոկոսը, դեմ՝ 48 տոկոսը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, մարտի 29-­ին՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում, Եվրամիության իշխանություններին ծանուցել է ԵՄ-­ի կազմից երկրի դուրս գալու ընթացակարգի պաշտոնական գործարկման մասին:

Մեյը պատմական պահ է  համարել Brexit­ի գործարկումը, որը հետդարձի ճանապարհ չունի: «Սա պատմական պահ Է, որը հետդարձի ճանապարհ չունի: Մեծ Բրիտանիան լքում է Եվրամիությունը: Մենք պատրաստվում ենք ընդունել սեփական որոշումներ ու սեփական օրենքներ»,­-ասել Է նա:

Իրենց հերթին ԵՄ-­ի 27 երկրների ղեկավարները խոստացել են միասնական ճակատով գործել Brexit­-ի պայմանների շուրջ Լոնդոնի հետ բանակցություններում, ինչի մասին ասված է ԵՄ-­ի մնացած երկրների ղեկավարների՝ մարտի 29-­ին հրապարակված հռչակագրում, որը տարածվել է այն բանից հետո, երբ ԵՄ-­ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչը Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին փոխանցեց Brexit-­ի գործարկման մասին Լոնդոնի պաշտոնական ծանուցագիրը:

«Մենք ափսոսում ենք, որ Մեծ Բրիտանիան լքում է ԵՄ­-ն, բայց մենք պատրաստ ենք առաջիկա գործընթացին»,-­նշվում Է փաստաթղթում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս