Դոնալդ Թրամփը սկսել է iPhone օգտագործել
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է iPhone օգտագործել՝ անվտանգության նկատառումներով թողնելով Android պլատֆորմը: Այդ մասին գրել է The Verge-ն:
Պետության ղեկավարի վարչակազմի՝ սոցիալական ցանցերի գծով տնօրեն Դեն Սքավինո-կրտսերը Twitter-ում գրել է, որ Թրամփն արդեն մի քանի շաբաթ է՝ օգտագործում է «խնձորի» սարքը: Նա հաստատել է, որ ԱՄՆ-ի 45-րդ նախագահի՝ սոցցանցերում հրապարակված վերջին հաղորդագրություններն արվել են նոր սմարթֆոնով: