Ֆուտբոլի 2018թ. Աշխարհի առաջնության որակավորում, Հարավային Ամերիկա. Արգենտինայի հավաքականն իջավ 5-րդ հորիզոնական
Աշխարհի առաջնության որակավորման փուլի հերթական խաղում Արգենտինայի հավաքականը պարտվեց Բոլիվիային (0:2): Թիմն այդ խաղն անցկացրեց առանց Լիոնել Մեսսիի, ով ՖԻՖԱ-ի կողմից ստացել է չորսխաղյա որակազրկում որակավորման մրցաշարի նախորդ՝ Չիլիի հավաքականի հետ հանդիպման ժամանակ մրցավարի օգնականին վիրավորելու համար:
Այս պարտության պատճառով արգենտինացիներն իջան մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական:
Հիշեցնենք, որ վերջնական արդյունքում այդ տեղը գրաված թիմը 2018թ. Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար պետք է խաղա Օվկիանիայի ներկայացուցչի հետ:
Ներկայացնում ենք որակավորման մրցաշարի 14-րդ տուրի բոլոր հանդիպումները
Որակավորում
Հարավային Ամերիկա
14-րդ տուր
Բոլիվիա – Արգենտինա 2:0
Էկվադոր – Կոլումբիա 0:2
Չիլի – Վենեսուելա 3:1
Բրազիլիա – Պարագվայ 3:0
Պերու – Ուրուգվայ 2:1
Պատրաստեց Անի Գաբուզյանը