Բաժիններ՝

NASA­-ն ցուցադրել է, թե «Դեբի» ավերիչ ցիկլոնն ինչ տեսք ունի տիեզերքից

NASA-­ն հրապարակել է «Դեբի» ցիկլոնի տեսագրությունը, որը նկարահանվել է Միջազգային տիեզերակայանից: Տեսահոլովակը զետեղված է օդատիեզերական գործակալության YouTube-­ալիքում։

«Դեբի» արեւադարձային ցիկլոնն Ավստրալիայի հյուսիս­արեւելքում մոլեգնել է մարտի 28­-ին: Ազգային օդերեւութաբանական բյուրոյի տվյալներով՝ էպիկենտրոնում քամու արագությունը հասել է ժամում 260 կիլոմետրի:

Երկրի իշխանությունները հայտնել են, որ քամու պոռթկումներն ընդարձակ սողանքների պատճառ են դարձել Քվինսլենդի նահանգում, ավելի քան 30 հազար տեղացի բնակիչներ հարկադրված են եղել լքելու տները:

Ցիկլոնը պատճառել է լուրջ ավերածություններ, ինչպես նաեւ առաջացրել է տեղատարափ անձրեւներ: Մարտի 29-­ին տարերքից տուժած տարածաշրջանում, օդերեւութաբանների կանխատեսմամբ, կտեղա 250 միլիմետր անձրեւ:

Իշխանությունները նշում են, որ վտանգի գոտում է հայտնվել ծովեզերքի՝ 1300 կիլոմետր երկարությամբ տարածքը: Տարերքի հետեւանքով երկրի հյուսիս ­ արեւելքում տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս