Բաժիններ՝

Փոքր ՀԷԿ-երի արդիականացումից մինչև օրգանական սննդի արտահանում. Աբու Դաբիի համաժողովի գործնական արդյունքները

«Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովի արդյունքում արևային էներգետիկայի ոլորտում 100 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի մասին հուշագրից բացի, ստորագրվել է ևս երեք հուշագիր՝ հիդրոէներգետիկ և գյուղատնտեսական նախագծերի իրականացման նպատակով։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառա յությունից:

Մասնավորապես.

  • «Հիդրո Կորպորացիա» ընկերությունների խմբի և «Estekshaf Investment Company»-ի միջև կնքվել է վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես հիդրոէներգետիկայի ոլորտում ներդրումների իրականացման փոխըմբռնման հուշագիր: Նախատեսվում է վերականգնվող էներգետիկայի ոլորտում լայնամաշտաբ և երկարաժամկետ ծրագրերի իրականացում: Նպատակը ցածր արտադրողականություն և վարկային ծանր պորտֆել ունեցող, բնապահպանական նորմերի խախտումներով կառուցված փոքր ՀԷԿ-երի արդիականացումն է:
  • «Թամարա Ֆրութ» ՓԲԸ և «Natural Organic Healthy Food» (NOHF) ընկերության միջև կնքվել է բացառիկ պայմանագիր՝ արաբական վեց երկրներում 5 աստղանի և ավելի բարձր կարգի հյուրանոցային համալիրներին օրգանական սնունդ մատակարարելու վերաբերյալ։ Առաջին խմբաքանակի արտահանումը նախատեսվում է 2017 թ. ապրիլի առաջին տասնօրյակում։
  • Հայ-Էմիրաթական գործարար միությունը և «Natural Organic Healthy Food» (NOHF) ընկերությունը կնքել են հուշագիր՝ Հայաստանում օրգանական սննդի վերամշակման կենտրոնի բացման վերաբերյալ։

Ներդրումային համաժողովի ընթացքում կայացել են նաև գործարար հանդիպումներ (B2B) հայկական և արաբական մինչև 100 ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Անցկացվել է հայկական ապրանքների համտես, որին ներկայացվել են բնական աղբյուրի ջրեր, օրգանական հյութեր, կոմպոտներ, մրգային պահածոներ, մեղր, շոկոլադ, չրեր, թարմ մրգեր արտադրող ավելի քան 10 ընկերության արտադրանք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031