«Այսօր մենք ի՞նչ ունենք՝ դժբախտ, ցնցոտիների մեջ հայրենիք, ես ամաչում եմ, որ դա իմ հայրենիքն է». Մանվել Եղիազարյան

«Մենք ուզում էինք հայրենիք կառուցել, ժպիտ տեսնել ձեր դեմքին, սարքել Հայոց տունն այնպիսի բարձր պարսպով, որ ոչ մի թշնամի չմտներ։ Մենք պայքարում էինք, որ աշխարհում ամեն մի հայ գիտակցեր՝ եթե վտանգված է իր ընտանիքը, երեխան պատսպարվելու է պարիսպում, իսկ ինքը մինչև վերջ կտանի պայքարը։ Այսօր մենք ի՞նչ ունենք՝ դժբախտ, ցնցոտիների մեջ հայրենիք, ես ամաչում եմ, որ դա իմ հայրենիքն է, թող նա ինձ ների»,- այսօր Ազատության հրապարակում ՕՐՕ դաշինքի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարեց դաշինքի թեկնածու, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ կիսվելով 90-ականների իր զգացումներով։

Ըստ նրա՝ այսօր հայ մարդը պարտավոր է դուրս գալու կենաց ու մահվան կռվի, և ետդարձի ճանապարհ չկա. «Մենք պարտավոր ենք հաղթելու։ Պետք չէ կառչել կյանքի փեշից»։

Եղիազարյանի խոսքով՝ այսօր մարդը տրտնջում է, 10 հազարից ավելի այլ բան չի տեսնում, նա ստրուկ է, իսկ ստրուկը չի կարող համատեղվել իրենց հետ, իրենք ազատ են։ Հրամանատարը հարցադրում արեց, թե 50-100 տարի հետո այստեղ գտնվողներից ոչ մեկը ողջ չի լինելու, և ի՞նչ են այն ժամանակ ասելու իրենց մասին՝ ավելի շատ երշի՞կ են կերել, թե՞ հայրենիքի համար են պայքարել. «Տղամարդու արժանիքներից մեկն այն է, որ փորձության ժամին իր կյանքը նվիրի հայրենիքի արդար գործին»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս