Աշոտ Ահարոնյանի կոչը՝ ՕՐՕ-ին
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՕՐՕ դաշինքի նախընտրական շտաբը հայտարարություններ է տարածում, որ մարզերից իրենց ահազանգում են, թե իբր ոստիկանությունը խոչընդոտում է դաշինքի համակիրներին՝ գալու մայրաքաղաք՝ հանրահավաքի: Հայտարարում ենք, որ ՕՐՕ դաշինքի այս պնդումներն էլ չեն համապատասխանում իրականությանը:
Ոստիկանությունը ուղևորափոխադրումներով չի զբաղվում: Կոչ ենք անում դաշինքի ներկայացուցիչներին՝ անհեթեթ հայտարարություններով ոստիկանությանը չվերագրել
գործողություններ, որոնք իրականացնելու գործառույթ, նպատակ և անհրաժեշտություն համակարգը չունի»: