Բաժիններ՝

Էյֆելյան աշտարակը կպարսպեն գնդականթափանց ապակով

Փարիզի իշխանությունները որոշել են Էյֆելյան աշտարակը պարսպել 2,5 մետր բարձրությամբ գնդականթափանց ապակու պատով: Այս մասին հաղորդել է Prensa Latina գործակալությունը:

Ֆրանսիայի մայրաքաղաքի վարչակազմը որոշել է այս միջոցին դիմել քաղաքում ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակի պահպանման պատճառով: Պատը պլանավորում են կանգնեցնել 2018 թվականի վերջին:

Նախագծի մոտավոր արժեքը 20 միլիոն եվրո է: Պատը կկառուցեն մետաղյա ցանկապատի տեղում, որը կանգնեցրել էին 2016 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կապակցությամբ:

Էյֆելյան աշտարակը գնդականթափանց պատով շրջապատելու պլանների մասին հայտնի է դարձել փետրվարին: Այդ ժամանակ հաղորդվել էր, որ ցանկապատը կկառուցեն ընթացիկ տարվա աշնանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս