Բաժիններ՝

Կիմ Չեն Նամի մարմինը դեռևս Մալայզիայում է

Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ­ի առաջնորդի ավագ եղբոր մարմինը դեռեւս Քուալա Լումպուրում է: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը՝ հղում անելով Մալայզիայի առողջապահության նախարար Սուբրամանիամ Բատհասիվամի հայտարարությանը:

«Ներկայում ոչ մի փոփոխություն չկա, ստատուս­քվոն պահպանվում է»,­-ասել է նա լրագրողներին: Նախարարի խոսքով՝ Կիմ Չեն Նամի մերձավոր հարազատները դեռեւս ոչ մի ցուցում չեն տվել՝ ինչպես վարվել նրա մարմնի հետ:

TBS ճապոնական հեռուստաալիքը մարտի 28­-ին հայտնել է, որ Մալայզիայի իշխանությունները գաղտնի բանակցություններ են վարում Փենյանի հետ, որոնք ուղղված են այդ հարցի լուծմանը: Բացի այդ, կողմերը փորձում են ելք գտնել այն բանի հետ կապված իրադրությունից, որ Քուալա Լումպուրում ԿԺԴՀ-­ի դեսպանությունում թաքնվում են Հյուսիսային Կորեայի երկու քաղաքացիներ, որոնց մալայզիական իշխանությունները կասկածում են Կիմ Չեն Նամի սպանությանը մեղսակից լինելու մեջ:

Բանակցությունները, ինչպես նշվում Է, կոչված են նաեւ վճռել Փենյանում Մալայզիայի դեսպանության ինը աշխատակիցների ճակատագիրը, որոնց թույլ չեն տալիս մեկնել ԿԺԴՀ-­ից:

The Straits Times թերթի տվյալներով՝ Մալայզիայի իշխանությունները մտադիր են Կիմ Չեն Նամի մարմինը ուղարկել Չինաստան: Ինչպես նշում է հրատարակությունը, «առայժմ չկա որոշակիություն՝ ում է հանձնվելու մարմինը՝ Հյուսիսային Կորեայի պաշտոնական ներկայացուցիչներին, թե Կիմ Չեն Նամի ընտանիքին»:

Փետրվարի 13-­ին Քուալա Լումպուրի օդանավակայանում կատարված սպանության մեղադրանքներ են առաջադրվել երկու կանանց՝ Վիետնամի եւ Ինդոնեզիեայի քաղաքացիների: Ոստիկանությունը նաեւ կարծում է, որ ԿԺԴՀ-­ի դեսպանության տարածքում թաքնվում են երկու կասկածյալներ: Բացի դրանից, ԿԺԴՀ-­ի եւս չորս քաղաքացիներ հեռացել են Քուալա Լումպուրից միջադեպի օրը եւ արդեն գտնվում են
Փենյանում, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս