![](/banners/BeFunky-design.jpg)
Դուբայն արհեստական ինտելեկտ կներդնի կառավարական հիմնարկություններում
![](https://168.am/wp-content/uploads/2014/10/1391516097-6428-dubay.jpg)
Դուբայի արհեստական ինտելեկտի լաբորատորիան շուտով կսկսի կառավարության եւ մասնավոր հատվածի աշխատակիցների ուսուցումը՝ նպատակ ունենալով ռոբոտներ ներդնել նրանց աշխատանքում: Այդ մասին հայտնել է Khaleej Times հրատարակությունը:
Լաբորատորիան բացվել է մարտի 27-ին եւ արդեն ապրիլին կսկսի 200 մարդու
ուսուցումը: Այն նաեւ մշտապես բաց կլինի գիտնականների, ուսանողների եւ բոլոր ցանկացողների համար:
«Առաջ շարժվելու համար մենք պետք է վերանայենք կառավարության աշխատանքը եւ արհեստական ինտելեկտ մտցնենք մեր ծառայություններում: Մենք այլ ընտրություն չունենք, քան այդ տեխնոլոգիան ընդունելը»,-հայտարարել է Դուբայի Smart Dubai Office-ի
ղեկավար դոկտոր Աիշա բին Բուտի բին Բիշրը:
Ծրագրի մշակողների կարծիքով՝ այդ հիմնարկությունների աշխատանքում նոր տեխնոլոգիաների ներդրումը զգալիորեն կդյուրացնի այն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: