
«Դեբի» ցիկլոնի պատճառով Ավստրալիայում գործի է դրվել բնական աղետների պայմաններում աշխատանքի պլանը

Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թեռնբուլը հայտարարել է Քվինսլենդի նահանգում բնական աղետների պայմաններում աշխատանքի ֆեդերալ պլանի կիրարկման մասին:
Այս միջոցը սահմանվել է մայր ցամաքի հյուսիսարեւելյան շրջան «Դեբի» հզորագույն արեւադարձային ցիկլոնի հասնելու պատճառով, որը մարտի 28ճին տեղական ժամանակով կեսօրից հետո կտրելանցել է առափնյա գիծը։
«Քվինսլենդի հյուսիս արեւելքում իրադրությունը շեշտակիորեն վատթարանում է»,-արձանագրել է կառավարության ղեկավարը՝ ելույթ ունենալով խորհրդարնում: Նա նշել է, որ ցիկլոնի էպիկենտրոնի մոտ քամու պոռթկումների ուժը հասնում է ժամում 270 կիլոմետրի:
«Ճգնաժամային տարածաշրջան են ուղարկվել շուրջ հազար զինվորականներ, որոնք լիովին պատրաստ են օգնություն ցույց տալ»,-նշել է Թեռնբուլը:
Ավստրալիայի Ապահովագրական ընկերությունների ազգային խորհուրդն արդեն «Դեբի» ցիկլոնը հայտարարել է բնական աղետ: Հետագայում դա պետք է տարերքից տուժած մարդկանց համար զգալիորեն հեշտացնի վնասի փոխհատուցման հայցեր հարուցելու գործընթացը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: