Բաժիններ՝

Օլանդը խոստացել է թույլ չտալ ազգայնականության հաղթանակը Ֆրանսիայում

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ նախքան պետության ղեկավարի պաշտոնում լիազորությունների ժամկետի լրանալը իր գլխավոր նպատակը պոպուլիզմի, ազգայնականության եւ ծայրահեղականության հաղթանակը թույլ չտալն է ամբողջ աշխարհում եւ, մասնավորապես, Ֆրանսիայում։

«Ես պետք է այնպես անեմ, որ պոպուլիզմը, ազգայնականությունն ու ծայրահեղականությունը չկարողանան հաղթել, այդ թվում՝ իմ երկրում»,­-Սինգապուրում ասել է Օլանդը լրագրողներին:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը պլանավորված է ապրիլի 23-­ին, երկրորդը՝ մայիսի 7-­ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-­ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս