ԵՄ-ն Լոնդոնին չպետք է պատժի Brexit-ի համար. Գաբրիել
Եվրամիությունը հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ
բանակցություններում չպետք է փորձի պատժել թագավորությանը: Այդ մասին,հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը՝ Բեռլինում ելույթ ունենալով Սոցիալդեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) համաժողովում,
որը նվիրված էր Եվրամիության միասնական արտաքին եւ պաշտպանական քաղաքականությանը:
«Մի քանի օր հետո մենք նամակ կստանանք Լոնդոնից (դուրս գալու ընթացակարգի գործարկման վերաբերյալ), մենք շահագրգռված ենք Մեծ Բրիտանիայի հետ լավ, սերտ հարաբերությունների պահպանմամբ, բայց դա չպետք է տեղի ունենա Մեծ Բրիտանիային պատժելու կարգախոսի ներքո»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: