Բաժիններ՝

Դատարանը Նավալնուն տուգանել է 20 հազար ռուբլով

Մոսկվայի Տվերյան դատարանն ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնուն պատիժ է սահմանել 20 հազար ռուբլի տուգանքի տեսքով մայրաքաղաքի կենտրոնում չարտոնված զանգվածային ակցիա կազմակերպելու համար: Այդ մասին հայտնել է «Ինտերֆաքս»­-ը:

Այսպիսով, դատարանը Նավալնուն մեղավոր Է ճանաչել իրավախախտում կատարելու մեջ, որը նախատեսված է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի (ՎԽՕ) 20.2.2­-րդ հոդվածի 1­-ին մասով:

Ավելի վաղ ՌԴ ՎԽՕ-­ի 20.2.2­րդ հոդվածով Մոսկվայում վարչական պատասխանատվության են ենթարկվել մի քանի փողոցային երաժիշտներ:

Ինչպես արդեն հաղորդվել է, Նավալնին մարտի 26­-ին ձերբակալվել է Մոսկվայի կենտրոնի Տվերսկի փողոցում, որտեղ օրվա երկրորդ կեսին իշխանությունների հետ չհամաձայնեցված բողոքի զանգվածային ակցիա է անցկացվել կոռուպցիայի դեմ:

Ոստիկանության տվյալներով՝ ընդամենը ձերբակալվել է մոտավորապես 500 մարդ: Մինչդեռ իրադրությանը ծանոթ մի աղբյուր ավելի ուշ գործակալությոանը հայտնել Է, որ, ճշտված տվյալներով, ոստիկանության բաժանմունք է բերվել չհամաձայնեցված միջոցառման 1030 մասնակից:

ՌԴ մայրաքաղաքում ոստիկանությունը Տվերսկայա փողոցում հանրահավաքի մասնակիցների թիվը գնահատել է 8 հազար: Իսկ ընդդիմությունը հայտարարել է 25-30 հազար մասնակիցների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս