Բաժիններ՝

Կուչման պահանջել է անցկացնել «նորմանդական քառյակի» երկրների ղեկավարների նոր հանդիպում

Դոնբասի իրադրության կարգավորման խնդրով շփման խմբում Ուկրաինայի ներկայացուցիչ, երկրի երկրորդ նախագահ Լեոնիդ Կուչման անհրաժեշտ է համարում «նորմանդական քառյակի» երկրների (Ուկրաինայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի) ղեկավարների նոր հանդիպում անցկացնելը։

«Ես ընդհանրապես կարծում եմ, որ այսօր 100 տոկոսով հասունացել է հարցը, անհրաժեշտ է «նորմանդական քառյակի» հանդիպում: Ցանկանում եմ ընդգծել՝ ոչ Մինսկի գործընթացի (շփման խմբի) մակարդակով, ոչ արտաքին գործերի նախարարների մակարդակով հարցերն առաջ չեն շարժվում, ուստի հարկավոր է նրանց (երկրների ղեկավարներին) հավաքվել եւ հրապարակավ ասել, թե մենք ինչ պետք է ակնկալենք»,­-ասել է Կուչման՝ մարտի 27-­ին Դնեպրում հանդես գալով լրագրողների առջեւ:

Հոկտեմբերի 19-­ին «նորմանդական քառյակի» երկրների առաջնորդները հանդիպում են ունեցել Բեռլինում, հաղորդել «Ինտերֆաքս»-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս