Բաժիններ՝

ՆԱՏՕ-­ն 3 մլրդ եվրո կհատկացնի արբանյակային և համակարգչային ծրագրերին

ՆԱՏՕ-­ն պլանավորում է 3 միլիարդ եվրո հատկացնել իր արբանյակային ծրագրի կատարելագործմանը եւ համակարգչային տեխնոլոգիաների զարգացմանը, այդ թվում՝ կիբեռնետիկական պաշտպանության բարելավման համար: Այս մասին հայտնել է Reuters-­ը:

Գործակալության տեղեկություններով՝ դրա մեծ մասը (1,7 միլիարդ եվրո) կծախսվի արբանյակային կապի բարելավման վրա՝ զորքերին, նավերին եւ անօդաչու թռչող ապարատներին ավելի լավ աջակցելու համար: Նաեւ 800 միլիոն եվրո կտրամադրվի հակահրթիռային պաշտպանության եւ հակաօդային պաշտպանության կառավարման պատասխանատու համակարգչային համակարգերի կատարելագործմանը:

Կիբեռսպառնալիքներից պաշտպանության ուժեղացման նպատակով կտրամադրվի 71 միլիոն եվրո: 2016 թվականին անվտանգության եւ ՆԱՏՕ-­ի գործունեության վերաբերյալ դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի փաստաթղթի համաձայն՝ 2016 թվականին ՆԱՏՕ-­ի բյուջեում ԱՄՆ­-ի բաժինը կազմել է 45,9 տոկոս, ըստ որում անցյալ տարի 28 երկրների պաշտպանական ծախսերի միագումար ծավալը կազմել է 892 միլիարդ դոլար 2010 թվականի հաստատագրված գներով, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս