«ՀՀԿ-ի մասնակցությունն ընտրություններին պետք է չեղարկել». ՕՐՕ
ՀՀԿ մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին պետք է չեղարկվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդները։ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի խոսքով՝ ՀՀԿ-ի համար ցուցակներ հավաքագրելու փաստն ապացուցող «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ներկայացրած ձայնագրությունները վարչական ռեսուրսների կիրառման լավագույն ապացույցն են։
«Մինչև ապրիլի 2-ն արդեն իսկ մասսայական ապօրինություններ են, երբեք ընտրություններից դուրս այսքան բացահայտ ընտրակեղծիքներ չեն եղել: Դաշինքն արդեն դիմել է ԿԸՀ, դա բավարար է, որ ՀՀԿ-ի մասնակցությունը չեղյալ համարվի»,- ասաց Վ.Օսկանյանը՝ կոչ անելով իրավապահ մարմիններին լրջագույնս զբաղվել այս խնդրով:
Դաշինքի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ ոչ միայն պետք է բացառվի ՀՀԿ-ի մասնակցությունը, այլև պետք է հրաժարական տա վարչապետի կառավարությունը. «Մեր պետական կառույցները դարձել են կուսակցության գործիք»:
Անդրադառնալով հետընտրական զարգացումներին՝ Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ իրենք կլինեն ժողովրդի կողքին, իսկ զենքի ուժով հարցեր լուծելուն կողմ չեն։
Մանրամասները՝ տեսանյութում