Բաժիններ՝

Եվրամիությունում անհանգստացած են մուսուլմանների արմատականացումից

Մահմեդական բնակչության ներքին արմատականացումն ամենամեծ հիմնախնդրիներից մեկն է Եվրամիության համար, որը ծառացած է ազգային իշխանությունների հանդեպ ահաբեկչության դեմ պայքարի գործընթացում: Այդ մասին հայտարարել է ներքին գործերի, միգրացիայի եւ քաղաքացիության եվրակոմիսար Դիմիտրոս Ավրամոպուլոսը:

«Ներքին արմատականացումը, իսկ մենք դա քննարկելու ենք, ամենագլխավոր հիմնախնդիրներից մեկն է, որը ծառացած է մեր առջեւ»­,-Բրյուսելում ասել է նա լրագրողներին՝ ժամանելով Եվրամիության 28 անդամ­երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպմանը:

Եվրոպացի փորձագետների տվյալներով՝ Սիրիայում ահաբեկչական խմբավորումների զինյալների կողմից կռվում է ԵՄ­-ի շուրջ 3 հազար քաղաքացի: Փորձագետները նշում են, որ եթե 15 տարի առաջ ահաբեկիչները հավաքագրում էին ինտելեկտուալների, ուսանողների, կրոնական առաջնորդների, ապա ներկայում եվրոպացի իսլամիստների շուրջ մեկ երրորդը քրեական անցյալով մարդիկ են՝ հակամետ բռնությանն ու
արկածախնդրությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031