Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Հայաստանից և քաղաքականությունից հեռանալու մասին

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հերքում է լուրերը, թե պատրաստվում է հեռանալ քաղաքականությունից և Հայաստանից:

Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը  պատրաստվում է հեռանալ քաղաքականությունից և Հայաստանից, պատրաստվում է վերականգնել ԱՄՆ-ի քաղաքացիությունը և հենց դրա համար դաշինքի համամասնական ցուցակում 11-րդ համարն է:

«Իրականությանը չեն համապատասխանում այդ լուրերը, որ ես պատրաստվում եմ հեռանալ երկրից, քաղաքականությունից կամ պատրաստվում եմ վերականգնել ԱՄՆ քաղաքացիությունը: Մեղմ ասած` դա ոչ ճշմարիտ է»,- ասաց Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս