Բաժիններ՝

ՄԱԿ-­ում ԱՄՆ­-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին խոստովանել է, որ թխելու շնորհք չունի

ՄԱԿ-­ում ԱՄՆ-­ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին Twitter­-ի իր օգտահաշվում խոստովանել է, որ թխելու շնորհք չունի: «Առաջադրանքս պարզ էր… »,­-այրված խմորեղենի լուսանկարը մեկնաբանել է ամերիկացի դիվանագետը: Գրությանը Հեյլին հավելել է այնպիսի հեշթեգներ, ինչպիսիք են «Եփել չգիտեմ» եւ «Կլվանամ ամանները»:

Twitter­-ում Նիքի Հեյլիի էջն աստիճանաբար ժողովրդականություն է ձեռք բերում ՄԱԿ-­ում ԱՄՆ­-ի մշտական ներկայացուցչի պաշտոնն ստանձնելուց հետո: Այս պահին էջին բաժանորդագրված է 243 հազար օգտատեր: Սակայն դա զգալիորեն քիչ է, քան նրա նախորդինը՝ Սամանթա Փաուերինը: Միացյալ Նահանգների նախկին մշտական ներկայացուցչի էջն ընթերցում է սոցիալական ցանցի 659 հազար օգտատեր,
հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս