Բաժիններ՝

«Արցախգազ» ընկերությունը սպառողներին նոր առաջարկ է ներկայացնում

«Արցախգազ» ՓԲ ընկերությունը սպառողների համար հանդես է եկել նոր առաջարկով:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արցախգազ» ընկերության հասարակայնության հետ կապերի համակարգող Մհեր Իսրայելյանն ասել է, որ այսուհետ իրենց բաժանորդներն ամեն ամսվա վերջում կարող են գազահաշվիչի տվյալներն ուղարկել ընկերության Facebook-ի պաշտոնական էջին հաղորդագրության մեջ՝ նշելով իրենց բաժանորդային համարը և գազահաշվիչի վերջին ցուցմունքը:

«Առաջարկի նպատակն է առավել մատչելի դարձնել մատուցվող ծառայությունները, թեթևացնել ընկերության հսկիչների աշխատանքային ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև բնակիչներին ավելորդ անգամ չանհանգստացնել»,- ասել է Մ. Իսրայելյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս