Բաժիններ՝

Պակիստանն սկսել է արգելափակոցներ կառուցել Աֆղանստանի հետ սահմանին

Պակիստանն սկսել է արգելափակոցների կառոուցումն Աֆղանստանի հետ սահմանի առանձին հատվածներում: Այդ մասին հայտնել է Pakistan Observer հրատարակությունը՝ վկայակոչելով Պակիստանի բանակի մամուլի ծառայությունը:

Պակիստանն անցյալում բազմիցս հայտարարել է սահմանին արգելափակոցներ կառուցելու մտադրության մասին, բայց ամեն անգամ այն չի իրագործվել: Սակայն փետրվարին Պակիստանի բանակն ահաբեկչական գործողություններից մեկից հետո հայտարարել է, որ փետրվարի գրոհները կատարվել են Աֆղանստանի տարածքում թաքնված ահաբեկիչների ցուցումով: Դրա հետեւանքով այդ երկրի հետ սահմանը փետրվարի 17-­ից մինչեւ մարտի 20-­ը փակ է մնացել Պակիստանի տարածք զինյալների ներթափանցման դեմ պայքարի շրջանակներում:

«Շտաբի պետը (գեներալ Քամար Ջավիդ Բաջվան) հայտարարել է, որ պակիստանա­աֆղանական սահմանին արգելափակոցների կառուցումն սկսվել է, եւ որ Բաջաուրի եւ Մոհմանդի սահմանային շրջաններն առաջնայինն են անվտանգության մեծ սպառնալիքի պատճառով»­-նշել են բանակի մամուլի ծառայությունում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի