Բաժիններ՝

Ղազախստանի ֆուտբոլիստների օդանավը վերադարձել է Երևան՝ 1,5 ժամ օդում լինելուց հետո. քաղավիացիայի պարզաբանումը

Ղազախստանի հավաքականի հետադարձ թռիչքը նախատեսվում էր մարտի 27-­ին՝ ժամը 00:30­-ին, սակայն այն իրականացվել է ժամը 1:13­-ին՝ ռուսական Severstal ավիաընկերության կողմից:

Թռիչքի ընթացքում պարզվել է, որ օդանավն ունի շասիի անսարքություն, այդ իսկ պատճառով, անվտանգությունից ելնելով և հետագա խնդիրներից խուսափելու նպատակով, օդանավը հետ է վերադարձել և ժամը 2:46-­ին վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում:

Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանի խոսքով Ղազախստանի ֆուտբոլի հավաքականի չվերթը նախատեսվում է այսօր՝ ժամը 16:00-­ին: Մարտի 26-­ին Երևանում կայացել է 2018-­ի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան­-Ղազախստան հանդիպումը. ղազախ ֆուտբոլիստները պարտվել են Հայաստանի հավաքականին 2:0 հաշվով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս