Մերկելը Իվանկա Թրամփին հրավիրել է «կանանց քսանյակի» Բեռլինի գագաթնաժողովին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԱՄՆ-ի նախագահի դստերը՝ Իվանկա Թրամփին, հրավիրել է «կանանց քսանյակի» գագաթնաժողովին, որն ապրիլին տեղի է ունենալու Բեռլինում: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
Նշվում է, որ ԳՖՀ-ի կառավարության ղեկավարն անձամբ է հրավիրել Իվանկային Վաշինգտոն իր կատարած այցի ընթացքում, եւ նա ընդունել է առաջարկը:
W20 գագաթնաժողովում քննարկվելու են քսանյակի երկրներում տնտեսական եւ հասարակական գործընթացներին կանանց մասնակցության խնդիրները:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Իվանկա Թրամփն իր աշխատասենյակը կունենա սպիտակ տանը եւ հնարավորություն օգտվելու գաղտնի տեղեկատվությունից, թեեւ ոչ մի պաշտոն չի զբաղեցնում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: