Brexit-ը թույլ կտա ստեղծել ավելի համախմբված Մեծ Բրիտանիա. Մեյ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն այն կարծիքին է, որ Եվրամիությունից երկրի առաջիկա դուրս գալը թույլ կտա ստեղծել ավելի համախմբված ազգ, որը, պահպանվելով ներկայիս սահմաններում, կդառնա «մի ուժ, որին անկարելի կլինի կանգնեցնել»:
Այդ մասին հայտնել է Press Association-ը, որը մեջբերումներ է արել այն ճառից, որով
կառավարության ղեկավարը մարտի 27-ին հանդես կգա Շոտլանդիայում:
«Մենք կգտվենք ավելի գլոբալ Մեծ Բրիտանիա կերտելու հնարավորությունից»,-կհայտարարի վարչապետը, որի խոսքով՝ Բրյուսելի հետ կայանալիք բանակցություններում իր հիմնական գերակայությունը «ավելի համախմբված ազգի ստեղծումն է»:
«Ես վստահ եմ, որ երբ մենք համատեղ ենք աշխատում, մեր հնարավորությունների համար սահմաններ չկան: Երբ այնպիսի երկրների մեծ դաշինքը, ինչպիսք են՝ Անգլիան, Շոտլանդիան, Ուելսը եւ Հյուսիսային Իռլանդիան, որոշում է հասնել ինչոր բանի եւ անձնուրաց աշխատում է միասին, մենք դառնում ենք մի ուժ, որին անկարելի է կանգնեցնել»,-կընդգծի Մեյը:
Կառավարության ղեկավարի կողմից տեղն ու ժամանակը պատահական չի ընտրված: Շոտլանդիայի տարածաշրջանային խորհրդարանը մարտի 28-ին պետք է քվեարկություն անցկացնի եւ, ամենայն հավանականությամբ, ձայների մեծամասնությամբ հավանություն կտա տարածաշրջանի անկախության շուրջ երկրորդ հանրաքվեի անցկացման գաղափարին:
Այդ նախաձեռնությամբ հանդես է գալիս Շոտլանդիայի ազգային կուսակցությունը, որը մեծմասնություն ունի տարածաշրջանային օրենսդիր մարմնում:
Այդ թեման պետք է հիմնականը դառնա Շոտլանդիայի առաջին նախարար, ՇԱԿ-ի ղեկավար Նիկոլա Սթերջենի հետ Մեյի՝ Գլազգոյում պլանավորված հանդիպմանը: The Daily Telegraph թերթի տեղեկատվության համաձայն, վարչապետը կօգտվի այդ հնարավորությունից՝ «Սթերջենի երեսին ասելու, որ, նախքան Brexitը, Շոտլանդիայի անկախության երկրորդ հանրաքվե չի լինի»,-հաղորդել է ՏԱՍՍ-ը: