Բաժիններ՝

Ձնահյուս Ճապոնիայում. կան զոհեր և տուժածներ

Առնվազն ութ դպրոցականներ են զոհվել Ճապոնիայի Նասու քաղաքի (Տոտիգիի պրեֆեկտուրա) շրջանում լեռնադահուկային առողջարանում տեղի ունեցած ձնահյուսի հետեւանքով: Այս մասին հայտնել է տեղի հրշեջ վարչությունը, որը կատարում է նաեւ փրկարական ծառայության գործառույթները:

Նշվում է, որ նրանք բոլորը գտնվում են «սրտի եւ թոքերի կանգի վիճակում», ինչպես Ճապոնիայում անվանում են կլինիկական մահը, որն ախտորոշել կարող են սոսկ բժիշկները, այլ ոչ թե փրկարարները:

Բացի դրանից, հրշեջ վարչության տվյալներով՝ եւս 37 մարդ տուժել է, նրանցից երկուսը հոսպիտալացված է ծանր վնասվածքներով: Ինչպես մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, Տոտիգիում տեղի ունեցած պատահարի պատճառով երկրի կառավարությանը կից ստեղծվել է արտակարգ շտաբ, որը կհամակարգի որոնողական աշխատանքները: Նաեւ նշվում է, որ պրեֆեկտուրայի իշխանությունները պահանջել են գործողությանը ներգրավել Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումները:

Ընդամենը ձնահյուսի պահին լանջին եղել է 63 մարդ: Խմբի մեջ էին մտնում Տոտիգիի յոթ տարբեր դպրոցների ավագ դասարանների աշակերտներ: Նրանք բոլորը պարապում էին ժայռամագլցման սեկցիանրում եւ հրահանգիչների ուղեկցությամբ մասնակցում էին լեռ
բարձրանալու գործնական պարապմունքներին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս