Թրամփի փեսան նոր հատուկ ստորաբաժանում կգլխավորի Սպիտակ տանը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 27-ին մտադիր է հայտարարել Սպիտակ տանը նոր հատուկ ստորաբաժանման ստեղծման մասին` օժտված իշխանական լայն լիազորություններով, որի խնդիրը կլինի պետության ղեկավարի հանգուցային նախընտրական խոստումների իրականացման ուղիների որոնումը:
Ինչպես հայտնել է The Washington Post թերթը, վարչությունը կգլխավորի նախագահի ավագ խորհրդականն ու նրա փեսան՝ Ջարեդ Քուշները։
Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ Սպիտակ տան այսպես կոչված ամերիկյան ինովացիայի վարչությունը գործելու է որպես ինքնուրյուն ստորաբաժանում եւ անմիջականորեն ենթարկվելու է Թրամփին: Ենթադրվում է, որ այդ կառույցը կդառնա յուրօրինակ օպերատիվ խումբ՝ բաղկացած առեւտրային կազմակերպությունների նախկին ղեկավարներից, որը կոչված է «թարմ մտածողություն բերել» Վաշինգտոն:
Բացի այդ, թերթի տվյալների համաձայն, հեռանկարում ստորաբաժանմանը կհանձնեն մի շարք կառավարական գործառույթներ:
Ինչպես նշում է հրատարակությունը, Քուշների ղեկավարությամբ նոր վարչության ձեւավորումը հերթական անգամ ցուցադրում է Թրամփի փեսայի ազդեցությունը վարչակազմում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: