Ոստիկանությունն ահազանգ է ստացել Էջմիածնում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամին ատրճանակով սպառնալու վերաբերյալ
Ոստիկանությունն ահազանգ է ստացել Էջմիածնում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի շտաբի աշխատակցին ատրճանակով սպառնալու վերաբերյալ:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը հայտնել է, որ Էջմիածնում անհայտ անձը ատրճանակով սպառնացել է դաշինքի շտաբի աշխատակցին ու հորդորել հեռու մնալ ընտրական գործընթացից:
Ըստ Արեգնազ Մանուկյանի` անհայտ անձը կտրել է դաշինքի շտաբի աշխատակցի մեքենայի ճանապարհը, նստել նրա մեքենան, զենքը պահել նրա գլխին ու հորդորել է չաջակցել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին ու ընդհանրապես հեռու մնալ ընտրական գործընթացից: