Բաժիններ՝

Բրիտանուհին գերմանամկանը բնակեցրել է տիկնիկի տնակում և սովորեցրել է ուտել գդալով

Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի բնակչուհի Թիֆանի Չժանը իր գերմանամկանը բնակեցրել է ննջարանով, լոգարանով, ճաշասենյակով եւ պատշգամբով երկհարկանի տիկնիկային տնակում՝, ինչպես նաեւ նրան սովորեցրել է գդալ եւ բաժակ գործածել: Այս մասին գրել է Daily Mirror­-ը:

Տանտիրուհու խոսքով՝ Չիզ («Պանիր») անունով կենդանին իր մոտ է հայտնվել ավելի քան մեկ տարի առաջ: «Պատրաստիր ինքդ» խանութում բրիտանուհին նրա համար ձեռք է բերել փայտե հավաքովի տնակ եւ կենցաղի զանազան խաղալիք­առարկաներ:

Այդ ժամանակվանից կնոջ սանուհին սովորել է ուտել գդալով եւ յոգուրտ լակել փոքրիկ գավաթից: Նաեւ, Թիֆանիի խոսքով՝ Չիզը շատ մաքրասեր է եւ ինքն է «կարգի բերում» տնակը՝ այնտեղից դուրս նետելով կղանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս