«Ի տարբերություն ձեզ, մենք արդեն սկսել ենք». ոստիկանությունը պատրաստվում է 8 նոր ԲՏՌ ձեռք բերել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կառավարության վերջին նիստի ժամանակ գաղտնի պայմաններում քննարկված հարցերից մեկը եղել է ոստիկանության կողմից 8 նոր ԲՏՌ զրահափոխադրիչ մեքենաներ ձեռք բերելու հարցը:

Ոստիկանությունից հրաժարվեցին մեզ որևէ տեղեկություն տրամադրել՝ նշելով, որ դա կառավարության գործառույթն է և կառավարության որոշումը: Կառավարության նիստի ժամանակ այս հարցը քննարկելիս՝ Կարեն Կարապետյանը, դիմելով ոստիկանապետ Վովա Գասպարյանին ասել է՝ հետընտրական ժամանակահատվածի համա՞ր է պետք, ոստիկանապետն էլ վարչապետին պատասխանել է՝ ի տարբերություն ձեզ, մենք արդեն սկսել ենք»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս