![](/banners/BeFunky-design.jpg)
«Հայաստանի Հանրապետությունը ԵՄ և ԵԱՏՄ միջև». «Ա1+». ՈՒՂԻՂ
![](https://168.am/wp-content/uploads/2017/03/17431683_10155089842557270_1081084687_o-472x265.jpg)
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամն ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կազմակերպում է միջոցառումների շարք, որը նվիրված է լինելու ընտրություններին մասնակցող կուսակցությունների ծրագրային օրակարգին:
Եզրափակիչ միջոցառումը տեղի է ունենալու մարտի 24-ին, ժամը 16.00-ին Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում, հետևյալ թեմայով՝ «Հայաստանի Հանրապետությունը ԵՄ և ԵԱՏՄ միջև»:
Միջոցառմանը մասնակցելու են
Արմեն Աշոտյանը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Խաչատուր Քոքոբելյանը՝ Ազատ Դեմոկրատներ կուսակցություն
Մհեր Շահգելդյանը՝ Հայկական Վերածնունդ կուսակցություն
Ռուբեն Կարապետյանը՝ Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան դաշինք
Միջոցառումը վարելու է «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ և վարող Սաթիկ Սեյրանյանը: