Բաժիններ՝

«Եթե ուզենայի հեռանալ «Ատլետիկոյից», ապա արդեն 35 միլիոն պատճառ գտած կլինեի». Դիեգո Սիմեոնե

Էլ Չոլոն հավատարիմ է ակումբին:

Սիմեոնեն հիշել է Չեմպիոնների լիգայի 2 եզրափակիչները, որոնցում «Ատլետիկոն» պարտվեց «Ռեալին»:

«Մամուլի ասուլիսի ես պետք է գնայի այն վայրով, որտեղ «Ռեալը» տոնում էր հաղթանակը: Ես նստեցի և ցավ զգացի: Մտածում էի, թե ինչպես եմ ֆուտբոլիստներին տրամադրելու հետագա պայքարին:

Իրավիճակը չկոտրեց ինձ: Ուղղակի ասացի, որ ինձ մտածել է պետք: Եթե ես ուզենայի հեռանալ «Ատլետիկոյից», ապա ես 35 միլիոն պատճառ կգտնեի: Ես չհեռացա ակումբից, որովհետև չէի ուզում դա: Մինչև հիմա նույնացնում եմ ինձ այն բանի հետ, ինչին ձգտում է «Ատլետիկոն»»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում AS-ը:

Էլ Չոլոյի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2018թ.:

Սիմեոնեն պարտվել է Չեմպիոնների լիգայի 2013-14 և 2015-16թթ. եզրափակիչները:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս